вторник, 15 февраля 2022 г.

Ի՞ՆՉ ԵՆ ԳՈՏԻՆԵՐԸ ԿԱՐԱՏԵՈՒՄ



Կարատեի մարզումների և գոտիների համակարգը ստեղծված է հետաքրքրություն առաջացնելու, հմպտությունները կատարելագործելու իմպուլսի համար։ Գոտիները համապատասխանում են մարզիկների կատարած քայլերին և մակարդակի բարձրացմանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր իմաստը և խորը նշանակությունը։

Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳՈՏԻՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ ԿԱՐԱՏԵՈՒՄ
Մարտարվեստի այս տեսակի մեջ գոտիները հիմնականում տարբերվում են գույնով՝ սպիտակ, նարնջագույն, կապույտ, դեղին, կանաչ, շագանակագույն և սև։ Գոտիների այս հիերարխիան թույլ է տալիս որոշել, թե տվյալ պահին մարզիկը վարպետության որ մակարդակում է գտնվում: Այսինքն՝ սա առաջընթացի նշան է, անցում կարատեի տեխնիկայի նոր մակարդակի։

Գոյություն ունի նաև մակարդակների այլ դասակարգում՝ մարզիկների աստիճանները կոչվում են քյու, իսկ մարզիչների՝ դան։ Սկսնակները միշտ սկսում են սպիտակ գոտիով և 10 կյուով, իսկ աստիճանը գոտիների փոփոխության հետ մեկտեղ աստիճանաբար նվազում է: Կարատեի վարպետների համար, ովքեր ունեն սև գոտի, ընդհակառակը, դաներն ավելանում են՝ առաջինից՝ կախված մակարդակից։

ԳՈՏՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Սպիտակ գոտի - սա մաքրության, ամեն նորի հանդեպ բաց լինելու, Ձեր ներուժի, ինչպես նաև՝ կարատեի վարպետության, հաջորդ աստիճանի ձեր ցանկության խորհրդանիշն է, երկար ու դժվարին ճանապարհի սկզբի նշան: Պարգևատրվում է յուրաքանչյուր մարզիկ, ով սկսում է մարզվել է կարատեով: Չկա մի ուսանող, ով մեկ անգամ նման սկսնակի գոտի կրած չլինի։

Դեղին գոտի
- ստանալով այն, մարզիկը դադարում է լինել կարատեի նորեկ։ Դեղին գոտու առկայությունը նշանակում է նրա մեջ ուժի ճանաչում, այն զգալու և կառավարելու կարողություն: Այս մակարդակին հասնելու համար պահանջվում է ծանր մարզումներ, որոնք ուղղված են ուժի և արագության համատեղմանը։ Այս գոտին ձեռք բերելու համար հարկավոր է բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը: Այս մակարդակում համատեղվում են նախկինում ձեռք բերված հմպտությունները՝ հավասարակշռություն, ճկունություն, արագություն, ուժ, տոկունություն: Սովորելով համակարգել դրանք՝ մարզիկը պատրաստվում է քննություն հանձնել կարատեի դեղին գոտի ստանալու համար։

Նարնջագույն գոտի - այն ստանալու համար հարկավոր է քրտնաջան աշխատել և գիտակցել, թե ինչ է կայունությունը: Մտքի մեջ, գործնականում, մարտական ​​դիրքում հավասարակշռությունը պետք է դառնա հիմնական նպատակ՝ ֆիզիկական և մտավոր:
Մարզիկի հմտությունները պետք է հասցվի ավտոմատիզմի: Պետք է ձեռք բերվի կարատեի նոր տեխնիկա։ Այս փուլում պետք է աչալրջորեն կատարվեն սենսեյի պահանջները՝ պատշաճ հարգանքով և ջանասիրությամբ։ Միայն այս կերպ կարող եք հասնել նարնջագույն գոտի:

Կանաչ գոտի - յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է անցնել 4 կյու և ստանալ կանաչ գոտի, պետք է կարողանա լինել անկախ և ինքնուրյուն ընտրել տեխնիկա, վերահսկել մարտերը և, միևնույն ժամանակ, մնալ բացարձակ հանգիստ: Սա ուժի լավագույն դրսեւորումն է ըստ սենսեի։ Կանաչ գոտի տանող ճանապարհը միշտ անցնում է սեփական թույլ կողմերը հասկանալու միջոցով, հիմնականում հուզական ոլորտում. հույզերն են, որ խանգարում են առողջ որոշում կայացնել ինչպես կարատեի, այնպես էլ առհասարակ կյանքում:

Կապույտ գոտի - նման գոտի կարելի է ձեռք բերել՝ տիրապետելով  կարատեի ազատ մենամարտ անցկացնելու տեխնիկային։ Կապույտ գոտին մարզիկից պահանջում է բարձր ճկունություն, ձեռքի ուժի զարգացում, քանի որ մարզման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում վերին վերջույթների տեխնիկայի, հարվածներին և պաշտպանությանը: Այս մակարդակում ֆիզիկական պատրաստվածությունը նկատելիորեն բարելավվում է, մարզիկն արդեն հասկանում է, թե որն է կարատեի ոճը, այս մարտարվեստի փիլիսոփայությունը:

Շագանակագույն գոտի - շագանակագույն գոտու համար մարզվելը նման է զարդի. յուրաքանչյուրը ձգտում է իր սեփականը պատրաստել ստանդարտից՝ արտացոլելով իր բնավորությունն ու ձգտումները: Կարատեում այս սկզբունքն արտահայտվում է ստանդարտ կատայի կատարմամբ (տեխնիկայի և շարժումների հաջորդականություն)՝ շագանակագույն գոտու թեկնածուն ներկայացնում է իր տեսլականը, հարմարեցնում է կատան իր համար, գտնում է սխալներ, ուղղում դրանք։ Շագանակագույն գոտին պահանջում է, որ մոռանաք ձեր նվաճումների մասին և անընդհատ կատարելագործեք ձեր հմպտությունները, առավելագույնս վերահսկեք հակառակորդին, զարգացնեք և հղկեք ձեր ոճը: Այս գոտին կարատեի հասունության մակարդակ է, և շատերի համար այն պատրաստակամության նշան է նոր մակարդակի համար։

Սև գոտի - երբ կարատեի մարզիկը որոշում է հասնել սև գոտու, նա ստիպված է լինում դա անել գիտակցության և ​​ներդաշնակության մակարդակով: Տեխնիկան և ուժը հետին պլան են մղվում՝ մնալով որպես ինքնավստահ հմտություններ։ Այսինքն՝ գոտու սեւ գույնին արժանին անկախ, հասուն ու իմաստուն յուդանշա է, որը կարող է պատասխանատվություն կրել կռվի ժամանակ կայացված որոշումների համար։ Կարատեի փիլիսոփայությունը ներթափանցում է մարդու ողջ կյանքը, իսկ մարզումների ընթացքում ձեռք բերված հմպտությունները՝ գոտիներին համապատասխան, միշտ արտացոլվում են այն ամենի մեջ, ինչ գտնվում է դոջոյից դուրս։

Երբ գոտիների տարբերություններն ավարտվում են, հիերարխիան տեղափոխվում է այլ համակարգ՝ դառնալով dan: Անկախ գոտու գույներից, կարատեիստը մտածում և գործում է գիտակցաբար. յուրաքանչյուր սենսեյ պահանջում է, որ մարզիկները կրեն սպիտակ գոտի և յուրաքանչյուր ոք, ով դուրս է եկել կարատեի ուսանողական հիերարխիայի սահմաններից, պետք է գտնի, զարգացնի և դրսևորի այդ հատկությունն իր մեջ: Ճանապարհը սպիտակ գոտուց մինչև ջուդան (ամենաբարձր, 10-րդ դան) տարիներ է տևում, որի ընթացքում յուրաքանչյուր կարատեիստ անպայման բախվում է հիասթափությունների, նոր հույսի, մարզվելը շարունակելու ցանկության և այն: Ավանդություն կա, որ այս կերպ գոտիները ստուգում են կարատեիստի մտադրությունների անկեղծությունը, որպեսզի ի վերջո երիտասարդ անփորձ սկսնակն ինքն իրեն բարձրացնի ուսուցչի՝ խանշիի մակարդակին։

вторник, 8 февраля 2022 г.

Արդյո՞ք կարատեն էֆֆեկտիվ է ինքնապաշտպանության համար իրական կյանքում


Նրանք ռոբոտների պես կռվում են․․․
Նրանք բռունցքներ չեն օգտագործում․․․
Նրանք գաղափար չունեն, թե ինչ անել գետնին ընկենլու դեպքում․․․

Երևի լսել եք այս քննադատությունները կարատեյի մասին: Սա կարող է հանգեցնել այն հարցի առաջ, թե արդյո՞ք կարատեն արդյունավետ է ինքնապաշտպանության համար իրական պայքարում:
Կարատեն աշխարհի ամենահայտնի մարտարվեստներից մեկն է։ Սակայն շատ մարդիկ այն առանձնացնում են և ասում, որ ինքնապաշտպանության համար կարատեն անօգուտ է:

Կարատեի կումիտեում կան խիստ կանոններ, որոնց պետք է հետևեն մրցակիցները: Որպես կանոն, արգելվում են որոշակի տեղեր հարվածները, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել։ Մրցակիցներին նաև արգելվում են որոշ հարվածները, որպեսզի չվնասեն իրենց հակառակորդներին:


Այս կանոնները սահմանվել են մի պատճառով՝ սահմանափակելու մրցաշարերի կամ մարզումների ժամանակ լուրջ վնասվածքների առաջացումը: Քննադատներն ասում են, որ դրանք իրական կյանքում կռվի ժամանակ պարտություն կրելու  պատճառ են հանդիսանում։ 

Արդյո՞ք կարատեն արդյունավետ է ինքնապաշտպանության համար: Այո, ավանդական կարատեի տեխնիկան կարող է շատ արդյունավետ լինել ինքնապաշտպանության համար:
Կարատեն առաջացել է Օկինավայի բնակիչների կողմից: Սամուրայ տիրակալների կողմից նրանց արգելված էր զենք կրել, որի արդյունքում նրանք կարիք ունեին պաշտպանվելու առանց զենք։


Կարատեի ինքնապաշտպանության հիմնական քայլերն արդյունավետ և հզոր են։ Կարատեն սահմանված է, դիրքերը՝ խորը, և ամեն ինչ շատ վերահսկելի է, տեխնիկան հզոր է և շատ արդյունավետ ձեր հակառակորդին կանգնեցնելու համար։ Կարատեի տեխնիկան ճիշտ օգտագործումը հրաշալի միջոց է իրական պայքարում ինքնապաշպանության համար:

Այսպիսով, եթե ցանկանում եք սովորել օգտագործել կարատեն ինքնապաշտպանության համար, պետք է ճիշտ մարզվեք։ Ճիշտ մարզումը սկսվում է կարատեի ինքնապաշտպանական շարժումներ սովորելուց: Պետք է նաև մարզել միտքը ինքնապաշտպանության համար:

Գուցե զարմանալի լինի իմանալ, բայց կարատեն շատ <մտավոր մարզաձև է>: Իրականում կարատեի նպատակն է սովորեցնել ինքնատիրապետում, ինքնակարգապահություն և այլ մտավոր հատկանիշներ: Կռվի ժամանակ ձեր մարմինը կառավարելու համար պետք է նաև կառավարել ձեր միտքը, ինչը շատ ավելի դժվար է:

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան