Արդյո՞ք կարատեն էֆֆեկտիվ է ինքնապաշտպանության համար իրական կյանքում
Նրանք ռոբոտների պես կռվում են․․․
Նրանք բռունցքներ չեն օգտագործում․․․
Նրանք գաղափար չունեն, թե ինչ անել գետնին ընկենլու դեպքում․․․
Երևի լսել եք այս քննադատությունները կարատեյի մասին: Սա կարող է հանգեցնել այն հարցի առաջ, թե արդյո՞ք կարատեն արդյունավետ է ինքնապաշտպանության համար իրական պայքարում:
Կարատեն աշխարհի ամենահայտնի մարտարվեստներից մեկն է։ Սակայն շատ մարդիկ այն առանձնացնում են և ասում, որ ինքնապաշտպանության համար կարատեն անօգուտ է:
Կարատեի կումիտեում կան խիստ կանոններ, որոնց պետք է հետևեն մրցակիցները: Որպես կանոն, արգելվում են որոշակի տեղեր հարվածները, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել։ Մրցակիցներին նաև արգելվում են որոշ հարվածները, որպեսզի չվնասեն իրենց հակառակորդներին:
Այս կանոնները սահմանվել են մի պատճառով՝ սահմանափակելու մրցաշարերի կամ մարզումների ժամանակ լուրջ վնասվածքների առաջացումը: Քննադատներն ասում են, որ դրանք իրական կյանքում կռվի ժամանակ պարտություն կրելու պատճառ են հանդիսանում։
Արդյո՞ք կարատեն արդյունավետ է ինքնապաշտպանության համար: Այո, ավանդական կարատեի տեխնիկան կարող է շատ արդյունավետ լինել ինքնապաշտպանության համար:
Կարատեն առաջացել է Օկինավայի բնակիչների կողմից: Սամուրայ տիրակալների կողմից նրանց արգելված էր զենք կրել, որի արդյունքում նրանք կարիք ունեին պաշտպանվելու առանց զենք։
Կարատեի ինքնապաշտպանության հիմնական քայլերն արդյունավետ և հզոր են։ Կարատեն սահմանված է, դիրքերը՝ խորը, և ամեն ինչ շատ վերահսկելի է, տեխնիկան հզոր է և շատ արդյունավետ ձեր հակառակորդին կանգնեցնելու համար։ Կարատեի տեխնիկան ճիշտ օգտագործումը հրաշալի միջոց է իրական պայքարում ինքնապաշպանության համար:
Այսպիսով, եթե ցանկանում եք սովորել օգտագործել կարատեն ինքնապաշտպանության համար, պետք է ճիշտ մարզվեք։ Ճիշտ մարզումը սկսվում է կարատեի ինքնապաշտպանական շարժումներ սովորելուց: Պետք է նաև մարզել միտքը ինքնապաշտպանության համար:
Գուցե զարմանալի լինի իմանալ, բայց կարատեն շատ <մտավոր մարզաձև է>: Իրականում կարատեի նպատակն է սովորեցնել ինքնատիրապետում, ինքնակարգապահություն և այլ մտավոր հատկանիշներ: Կռվի ժամանակ ձեր մարմինը կառավարելու համար պետք է նաև կառավարել ձեր միտքը, ինչը շատ ավելի դժվար է:
Комментариев нет:
Отправить комментарий