пятница, 3 ноября 2017 г.

2015 թվ.-ի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիրը և Հայաստանի բազմակի չեմպիոնը վաղը լուրջ փորձություն ունեն հաղթահարելու:Նրանք կմասնակցեն Եվրոպայի 33-րդ առաջնությանը:



Հայաստանի <<Կենտրոն>> ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան,ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան սենսեի Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ արդեն գտնվում է Ռումինիայում: 
  Ավանդական կարատեի <<Զեյթուն>> ակումբի սան՝ սև գոտի I դան ,  Արմեն Զազյանը վաղը կմասնակցի Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայանալիք Եվրոպայի 33-րդ առաջնությանը:
 Արմենը ընդգրկվեց 2017 թվ.-ի Հայաստանի հավաքականի կազմ, վերջերս հաղթելով Հայաստանի առաջնությունում՝  ֆուկու-գո մրցաձևում:  Նա ընդգրկված է նաև <<Զեյթուն>> ակումբի ամենատիտղոսակիր մարզիկների շարքում,բազմիցս հաղթել է Հայաստանի առաջնություններում,իսկ 2015 թվականին անհատական կատա և թիմային կատա մրցաձևում Լիտվայի Վիլնյուս քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր: Վաղը Արմենը հանդես կգա 3 մրցաձևերում ՝ անհատական կատա,կումիտե և ֆուկու-գո: 
  Հավաքականի կազմում է նաև Հրազդան քաղաքը ներկայացնող,սև գոտի  I դան Արթուր Ղահրամանյանը: Տաղանդավոր այս մարզիկի առաջին փորձն է միջազգային ասպարեզում: Արթուրը բազմիցս հաղթել է Հայաստանի առաջնություններում, իսկ վերջին առաջնությունում դարձել է եռակի հաղթող՝ հաղթելով բոլոր մրցաձևերում: 
 Հաջողություն մաղթենք Արմենին,Արթուրին և  Հայաստանի հավաքականի ողջ անձնակազմին: 


воскресенье, 15 октября 2017 г.

Հայ կարատեիստները վաղը կմեկնեն Լեհաստան ֆուտբոլի հավաքականի ''մուռը'' հանելու :)

   

Հոկտեմբերի 20-22 Լեհաստանի Լուբլին քաղաքում Ավանդական կարատեի մինչև 14 տ.-ի հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի 5-րդ առաջնությանը,որին համատեղ կանցկացվի նաև Ավանդական կարատեի Եվրոպայի ակումբային բաց առաջնությունը: 
  Հավաքականի մարզիկները  ֆեդերացիայի կողմից ստացան իրենց սպորտային համազգեստները,որով և կմեկնեն Լուբլին: Այն, էլ ավելի ոգևորեց մարզիկներին և լրացուցիչ էներգիա հաղորդեց  նրանց ավելի լավ հանդես գալու համար:
  Իսկ հավաքականի մարզիչ՝ Նարեկ Իսկանդարյանը նշեց,որ Լեհաստան մեկնում ենք ֆուտբոլի հավաքականի <<մուռը>> հանելու նպատակով: Այստ եղ խնդիր է դրված հաղթել ոչ միայն եվրոպայի ուժեղագույն մարզիկներին,այլ չպարտվել ոչ մի լեհ մարզիկի: 
   
Այս կարևոր մրցաշարում իրենց մասնակցությունը կունենան՝ 
A
   Բենիկ Մինասյան- 2017 թվ.-իՀայաստանի չեմպիոն, կանաև գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սեսնեյ Ավետիս Սահակյան,ակումբը՝ ավանդական կարատեի Քանաքեռի մասնաճյուղ: 
   Դավիթ Իսրաելյան- 2016, 2017 թթ.-ի Հայաստանի կրկնակի և եռակի չեմպիոն, կանաչ գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Գոռ Ավագյան, ակումբը ՝ ավանդական կարատեի Հրազդանի մասնաճյուղ: 
   Էլեն Սարգսյան- 2017 թվ.-ի Հայաստանի չեմպիոն, նարնջագույն գոտի 7-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Արփի Սաֆարյան, ակումբը ՝ ավանդական կարատեի Աբովյանի մասնաճյուղ: 
   Նարեկ Բադալյան - 2015, 2017 թթ.-ի Հայաստանի չեմպիոն,շագանակագույն գոտի 2-րդ կյու,մարզիչ՝ սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
  Հովհաննես Հովհաննիսյան-Հայաստանի քառակի չեմպիոն, շագանակագույն գոտի 2-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: 
   Արսեն Մխիթարյան -2017 թ.-ի Հայաստանի չեմպիոն, կապույտ գոտի 5-րդ կյու,մարզիչ՝ սենսեյ Նարեկ Իսկանդարյան, ակումբ ՝ Ավանդական կարատեի Զեյթունի մասնաճյուղ: 
   Ռոբերտ Բուդաղյան- Հայաստանի կրկնակի չեմպիոն,2015 թվ.-ի Եվրոպայի փոխչեմպիոն,շագանակագույն գոտի 3-րդ կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
  Մարատ Հարությունյան - 2016 թվ.-ի Հայաստանի չեմպիոն,2016 թվ.-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր,շագանակագույն գոտի 1-ին կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ: 
   
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի մարզիչն է Նարեկ Իսկանդարյանը, որպես մրցավար կմեկնի միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, հավաքականը կգլխավորի ՝միջազգային կարգի մրցավար, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Մաթևոսյանը: 


пятница, 29 сентября 2017 г.

Սկոլիոզի, կեցվածքի շեղման առաջին նշաններից են...




Ոմանք լսել կամ առնչվել են այս խնդրի հետ, սրա առաջացման պատճառները և բուժման եղանակները տարբեր են,հիմա դրա մասին չեմ գրի:
   Այս խնդրի լուծման համար կա մի շատ կարևոր,անհերքելի հանգամանք,թե որ տարիքում է այն հայտնաբերվում,ինչքան շուտ է հայտնաբերվում այն, այնքան ավելի հեշտ է լինում շտկել կեցվածքը,որքան ավելի ուշ,երբ արդեն տարիքը մեծ է և ունի ձևավորված մկանային համակարգ ,այդքան ավելի քիչ են շանսերը նրան օգնելու համար:
     Ուզում եմ,որ յուրաքանչյուր ծնող ուշադիր լինի իր երեխայի հանդեպ,հաճախակի զննի նրան մերկ վիճակում:
Սկոլիոզի, կեցվածքի շեղման առաջին նշաններից են.

Ավանդական կարատեի մարզիկները պատրաստվում են Եվրոպայի գավաթի 5-րդ առաջնությանը:



Հոկտեմբերի 20-22 Լեհաստանի Լուբլին քաղաքում Ավանդական կարատեի մինչև 14 տ.-ի հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի  5-րդ առաջնությանը,որին համատեղ կանցկացվի նաև Ավանդական կարատեի  Եվրոպայի ակումբային բաց առաջնությունը:
   Այս առաջնությունը չի սահմանափակվում միայն Աշխարհի ավանդական կարատեի անդամ ֆեդերացիաների և իրենց ակումբների մասնակիցներով, այստեղ կարող են մասնակցել տարբեր  ֆեդերացիաների, տարբեր ակումբներ առանց քանակային սահմանափակման:
    Ճիշտ է, սա լրացուցիչ դժվարություն կարող է հանդիսանալ մեր մարզիկների համար,սակայն ինիչպես նշեցին ֆեդերացիայի նախագահ`  Սուրեն Մաթրոսյանը, և մինչև 14 տ.-ի հավաքականի մարզիչ` Նարեկ Իսկանդարյանը,այսպիսի բարդ և մեծ քանակությամբ մրցաշարերի շատ ենք մասնակցել և հաղթել,վստահ ենք ,որ այս մեկն էլ բացառություն չի լինի:
  Հավաքական թիմը համատեղ մարզվել է շուրջ 3 ամիս,որը բավական է վերջնական ուղղումների,բարձր տրամադրություն և մարտական ոգի ապահովելու համար:  Մարզիկները մարզվում են ջանասիրաբար, և նույնիսկ վնասվածքներին ուշադրություն չեն դարձնում,քանի որ պարտավոր են բարձրացնել եռագույնը Եվրոպայի մրցաշարում: 
   Այս կարևոր մրցաշարում իրենց մասնակցությունը կունենան ՝

         Բենիկ Մինասյան- 2017 թվ.-իՀայաստանի  չեմպիոն, կանաև գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սեսնեյ Ավետիս Սահակյան,ակումբը՝ ավանդական կարատեի Քանաքեռի մասնաճյուղ:
     

воскресенье, 24 сентября 2017 г.

Այսօրվա կարատեի ակումբների բազմազանությունը մոլորության մեջ է գցում ծնողներին։ Ի՞նչպես չսխալվել:

Այսօր, Երևան քաղաքի բոլոր տարածքներում,հատկապես դպրոցներում գործում են կարատեի խմբակներ։ Դա ունի,և լավ ազդեցություն,և վատ։ Լավ է այն տեսանկյունից,որ սպորտը զարգանում է, մասնավորապես արևելյան մարզաձևերը,իսկ ծնողները կարող են տանել իրենց երեխաներին` տանը կամ աշխատանքին ավելի մոտիկ  սպորտային ակումբ,կորցնելով ավելի քիչ ժամանակ։ 
   Այժմ խոսենք , թե ինչու պետք է երեխաներին չտանել առաջին իսկ պատահած ակումբ,նույնիսկ, եթե այն Ձեզ մոտիկ է, հարմար են  ժամերը,իսկ գինը մատչելի։
 Անիմաստ է խոսել այն մասին, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է,որ իր երեխան լինի առողջ և կրթված։ Այո, բոլորն են ցանկանում,սակայն բոլորը չեն ,որ հետևողական են այդ գործում։ Երբ դուք պետք է ընտրեք ակումբը ,նախ պետք է ընտրեք մարզիչին,ոչ թե վայրը։ Սա նման է նրան, որ, եթե Դուք  ցանկանում եք երեխան սովորի անգլերեն, տանում եք նրան գերմաներենի մասնագետի մոտ, արդյունքում նա անգլերեն չի իմանա,նույնը և այս ոլորտում է ,եթե ցանկանում եք,որ Ձեր երեխան լինի առողջ,ֆիզիկապես ամուր, կարողանա պաշտպանել իրեն,լինի լավ մարդ և սովորի մարտարվեստ,ապա վստահեք լավագույն մարզիչներին:
 Ցանկանում և միևնույն ժամանակ խնդրում ենք ծնողներին ,երեխաներին սպորտային խմբակներ տանել միայն հետևալ  3 կետերը պահպանելով:
 1. Պետք է իմանալ  նրա անձը, չէ որ Ձեր երեխան երկար մարզվելով,արդեն  մեծ տարիքում միանշանակ կրկնելու է այն, ինչ անում է մարզիչը,կամ վարվելու է այնպես, ինչպես մարզիչը,դա հաստատված է հոգեբանների կողմից:
 2. Պետք է իմանալ արդյոք մարզիչը ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ,որտեղ է սովորել կամ սովորում,ունի արդյոք երեխաների հետ աշխատելու համապատասխան փորձ:
3. Պետք է հետևել մարզիչի գործունեությանը և վստահել միայն պարտաճանաչ,խելացի,փորձառու և իր գործին գիտակ մասնագետներին:

воскресенье, 26 марта 2017 г.

Զեյթունի կարատեիստների բարձր արդյունավետությունը ` Հրազդանում կայացած ավանդական կարատեի ակումբային առաջնությունում:

2017 թվ.ի  Մարտի 25-ին Ավանդական կարատեի Զեյթունի մասնաճյուղի սաները մասնակցեցին ք. Հրազդանում կայացած ակումբային առաջնությանը: Այս առաջնությունը Հրազդանում 3-րդ անգամն էր ինչ կազմակերպվում էր Հրազդան քաղաքի ֆեդերացիայի նախագահ` Գոռ Ավագյանի և փոխնախագահ ` Նորայր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ակումբային առաջնությանը մասնակցեցին տարբեր ակումբների 140 մարզիկներ,որոնք իրենց ուժերը փորձեցին կատա,կումիտե և կիհոն մրցաձևերում: Չնայած մասնաակիցների մեծ քանակին պետք է նշել,որ կազմակերպիչները պատվով դուրս եկան կազմակերպված մրցաշարում և  պետք է արձանագրենք,որ հրազդանում ունենք ավանդական կարատեի հզոր բանակ,որոնք մեծ ուժ են ներկայացնում Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի համար: 

четверг, 16 марта 2017 г.

Ինչու է պետք երեխային կարատեի տալ փոքր տարիքից

Հատված 3-5 տարեկան երեխաների մարզումից:

Ինչու է պետք երեխաներին տալ կարատեի հենց այս տարիքից,որոնք են առավելությունները,որ կունենան այս երեխաները ի տարբերություն մյուս երեխաների, ովքեր սպորտով կամ առհասարակ ոչնչով չեն զբաղվում:
Այս տարիքը շար կարևորագույն փուլ է երեխայի համար, մանկապարտեզից-դպրոց,խաղից-դաս, ոչ պատասխանատու փուլից միանգամից անցում դեպի մեծ պատասխանատվության շրջան: Հավատացեք,որ դուք չեք կարող լիարժեք հաղթահարել այս փուլը առանց մարտարվեստի օգնության,քանի որ մեր ակումբը միտված է օգնելու ծնողին և որոշակիորեն գցել այն մեծ բեռը ,որը ընկած է ծնողի ուսերին:

Կենտրոնացում: Այս տարիքում երեխաները հիմնականում սիրում են խաղալ,իսկ նրանց խաղից միանգամից կտրելը շատ սխալ է,այն մեծ հոգեբանական տրավմա կլինի երեխայի համար: Երեխային պետք է սովորեցնել կենտրոնանալ որևէ գործի վրա,որը հետագայում ծնողին կօգնի հեշտությամբ երեխային խաղից բերել դեպի դաս:

воскресенье, 12 марта 2017 г.

Արդյունավետ վարժություններ մեջքի ցավերի ժամանակ

Վարժությունները խորհուրդ է տրվում մասնագետի կողմից:
Քանի որ մեջքի ցավերի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, այդ իսկ պատճառով ընտրել ենք այնպիսի մարզանքներ, որոնք ցանկացած դեպքում կատարելը անվնաս է և չի ավելացնի ունեցած ցավերը: Այս վարժությունները կարելի է կատարել ամեն օր տան պայմաններում: 
  
Վարժություն 1. Վարժությունը կատարել 4-5 անգամ,2 կողմերով


воскресенье, 5 марта 2017 г.

Ավանդական կարատեն երեխաների համար: Ինչպիսի երեք առավելություններ են նշում Ճապոնիայում` կարատե պարապող երեխաների համար:Chiiku:Tokuiku: Taiiku

   Կարատեն երեխաների համար ,ոչ միայն հաճույք է ,այն ունի մի շարք առավելություններ երիտասարդների համար: Այդ առավելություններից մի քանիսը ճապոներեն լեզվով հնչում է  Chiiku (մտավոր զարգացում),Tokuiku (բարոյական զարգացում)  և Taiiku (ֆիզիկական զարգացում):

суббота, 4 марта 2017 г.

Կարատեի մարզումները երեխաների մոտ բարձրացնում է կարգապահության մակարդակը:



Ցանկացած երեխա,ով զբաղվում է մարտարվեստով,մշտապես հիշեցվում է կարգապահության մասին,որը սկսվում է առաջին օրվանից,դահլիճ մտնելու պահից: Երբ դահլիճում բարձր մակարդակի է կարգապահությունը,նոր մուտք գործած մարզիկը սովորում է այն ,ինչ  տեսնում է մյուս մարզիկների կողմից և անում է այն ինչ անում են ընկերները:
  Կարատեի մարզումների ժամանակ շատ կարևոր է չխոսելը,ավելի շատ պետք է ուշադիր լսել,հասկանալ և կատարել: 

пятница, 3 марта 2017 г.

Կարատեն Խթանում է երեխաների ֆիզիկական ակտիվությանը



Ներկայիս ժամանակաշրջանում գլխացավանք է դարձել հեռախոսները,պլանշետները խաղային նորագույն տեխնոլոգիաները,որոնք հանգեցնում են մի շարք հիվանդությունների առաջացմանը, սկսած հոգեկան շեղումներից,մինչև երեխաների թերշարժունակությանը(հիպոդինամիա ),որը իջեցնում է երեխաների դիմադրողականությունը և ունենում մեծ բացասական ազդեցություն երեխաների ողջ կյանքի ընթացքում:
 

четверг, 2 марта 2017 г.

Ծնողի դերը երեխայի դաստիարակության մեջ: Արդյոք կան թերություններ,որ թույլ են տալիս նրանք:


Երեխայի դաստիարակության հիմքը դա ծնողն է, իր համապատասխան գիտելիքներով հանդերձ: Ինչպես սովորեցրել են ինձ իմ ծնողները և միշտ կրկնում են այդ արտահայտությունը . <<Ծնողը երբեք վատը չի լինում>>: Ես դրանում համոզված եմ իմ շրջապատի և անձամբ իմ օրինակով, սակայն ես կցանկանայի ավելացնել, որ երեխային ճիշտ դաստիարակելու համար լավ, հոգատար, բարի ծնող լինելը քիչ է:

Կարատեն օգնում է երեխաների մոտ հաղորդակցման բարելավման հմտությունների ձեռքբերմանը:

Երեխաները,որոնք տարբեր սոցիալական հարթակներից են,կարողանում են շփվել միմյանց հետ, քանի որ, գտնվում են նույն սենյակում(մարզադահլիճում)   և ունեն միևնույն հետաքրքրությունները: Շատ հաճախ ծնողները  ասում են ,որ երեխան շփվող չէ, իսկ մարտարվեստով զբաղվելը և խմբակային մարզումները,հավատացած եղեք, մեծ արդյունավետություն ունեն  այս խնդրի լուծման համար:

вторник, 28 февраля 2017 г.

Կարատեով Զբաղվող Երեխաների Հիմանական Առավելությունները: Ինչու պետք է Ձեր երեխաներին ուղղորդել դեպի այս մարտարվեստը:

Կարատեով Զբաղվող Երեխաների Հիմանական Առավելությունները: Ինչու պետք է Ձեր երեխաներին ուղղորդել դեպի այդ մարտարվեստը:

  Ժամանակակից արվեստենրի կամ սպորտաձևերի մեջ, սկսած երաժշտությունից և վերջացրած շախմատով,դժվար թե հասարակության մեջ մեծամասնություն կազմեն այն ընտանիքները ,որոնց համար երեխաներին մարտարվեստով մարզվելու ուղարկելը լինի լավագույն որոշումը:
   Դեռ մեր շրջապատում կան մարդիկ,ովքեր վստահ են,որ մարտարվեստով զբաղվելու ժամանակ ստանում են լուրջ վնասվածքներ: Սակայն դա թյուր կարծիք է, նամանավանդ, կարատե մարտարվեստով զբաղվող երեխաների դեպքում,երբ վնասվածք ստանալու հավանականությունը շատ քիչ է : Ընդհակառակը այս մարտարվեստը կարող է շատ ավելի օգտակար լինել Ձեր երեխաներին և դառնալ նրա համար առողջության պահպանման լավագույն տարբերակ:
 Այժմ կթվարկենք այն առավելությունները ,որոնք ունեն կարատե մարտարվեստով զբաղվող երեխաները ` 

     

пятница, 24 февраля 2017 г.

Սպորտը և առողջությունը, արդյո՞ք կան հիվանդություններ,երբ չի թույլատրվում զբաղվել սպորտով:

https://www.facebook.com/KarateZeytun/videos/889316001179860/
Սպորտը և առողջությունը, արդյո՞ք կան 
Դիտեք «Մայրիկների ակումբ» հաղորդումը ավանդական կարատեի
 Աշխարհի չեմպիոն , կինեզիոթերապիստ ՝ Նարեկ Իսկանդարյանի հետ:

Հ3 հեռուստաընկերության մարզական հյուրն էր Ավանդական կարատեի 2016 թվ.-ի Աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը:Խոսվեց 2016 թվ.-ի ավանդական կարատեի Աշխարհի առաջնությունում ցուցաբերած աննախադեպ արդյունքների մասին, թե ինչպե՞ս է մեր պետությունը ոգևորում Հայաստանի դրոշը բարձրացրած մարզիկներին,ինչպես նաև Հայաստանում ավանդական կարատեի զարգացման և հետագա պլանների մասին: 
Շնորհակալություն հետաքրքիր զրուցի համար:

понедельник, 20 февраля 2017 г.

Ավանդական կարատեի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պարգևատրում

Ինչպես նշեց Ավանդական Կարատեի Աշխարհի չեմպիոն,Զեյթունի մասնաճյուղի ղեկավար`սենսեյ Նարեկ Իսկանդարյանը Զեյթունի մասնաճյուղի Աշխարհի   և   Եվրոպայի չեմպիոնների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը առաջին անգամ էր կազմակերպվում մեր ակումբի շրջանակներում: Մտահաղացումը իմն էր,
որն իրագործելու համար ինձ աջակցեցին մեր ակումբի մարզիկների ծնողները,որի   համար խորին շնորհակալությունս եմ հայտնում   իրենց:

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան