четверг, 2 марта 2017 г.

Ծնողի դերը երեխայի դաստիարակության մեջ: Արդյոք կան թերություններ,որ թույլ են տալիս նրանք:


Երեխայի դաստիարակության հիմքը դա ծնողն է, իր համապատասխան գիտելիքներով հանդերձ: Ինչպես սովորեցրել են ինձ իմ ծնողները և միշտ կրկնում են այդ արտահայտությունը . <<Ծնողը երբեք վատը չի լինում>>: Ես դրանում համոզված եմ իմ շրջապատի և անձամբ իմ օրինակով, սակայն ես կցանկանայի ավելացնել, որ երեխային ճիշտ դաստիարակելու համար լավ, հոգատար, բարի ծնող լինելը քիչ է:
Ծնողը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ երեխա դաստիարակելու համար: Կան շատ խելացի ծնողներ, որոնք կլինեն մասնագիտությամբ բժիշկներ, մանկավարժներ, դաստիարակներ, հոգեբաններ, որոնք շատ հաճախ սխալվում են իրենց երեխաների դաստիարակման հարցում, չնայած լավ կարողանում են խորհուրդներ տալ ուրիշ ծնողների: Հաճախ ծնողը՝ շատ սիրելով երեխային, ընկնելով մայրական կամ հայրական զգացմունքայնության մեջ, թույլ է տալիս սխալներ, որոնք ճակատագրական են: Ես ցանկանում եմ խոսել սպորտային դաստիարակության մասին, երբ ուսումն ու սպորտը ընտրելու ժամանակ շատ հաճախ ընտրում են ուսումը: Ես հիմա չեմ ասի սխալվում եք թե ոչ , սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ երբ ձեր երեխան կորցնի իր առողջությունը, դուք այն ուսման միջոցով երբեք չեք կարող վերադարձնել: Ուսումը մեծ նշանակություն ունի, շատ հաճախ գրեթե ամեն մարզման ժամանակ ուսման մասին խոսելիս նշում եմ` մեզ անգրագետ մարզիկներ պետք չեն, սակայն մեզ հիվանդ և ֆիզիկական արատներով մարդիք նույնպես պետք չեն : Ցանկանում եմ, որ այս երկու շատ մեծ և հավասար գործոնների դերը դուք նույնպես հասկանաք, վստահ եմ, որ հասկանում եք պարզապես պետք է ելք գտնեք և ձեր երեխային ուսման պատճառով չզրկեք սպորտից և առողջ լինելու իր հնարավորությունից: Խոսքը միայն կարատեյի մասին չէ, խոսքը պարզագույն ֆիզիկական վարժությունների կատարման մասին է մարզիչի հսկողության տակ: Ինչու մարզիչի, քանի որ սխալ վարժությունը սխալ ապրելակերպ է և սխալ ճանապարհ , ինչպես վատ ուսումը: Ուսումը և սպորտը կարելի է համեմատել մարդու գլխի և մարմնի հետ, որոնք անբաժան չի կարելի պատկերացնել: Եթե առողջ է գլուխը, իսկ մարմինը հիվանդ ուրեմն նա կատարյալ չէ: Իսկ ծնողը իր երեխային ուզում է տեսնել կատարյալ: Ֆիզիկական վարժությունները ուղղակիորեն կապված են ուղեղի լավ աշխատանքի և զարգացվածության հետ: Ճիշտ կատարեք ձեր ընտրությունը քանի որ այն ոչ միայն կապված է ձեր երեխայի ապագայի և կյանքի հետ այլ նաև ձեր: Ցանկանում եմ նշել մի թերության մասին, որը նույնպես տարածված է: Երբ ծնողն անում է հետևյալ արտահայտությունը` <<Երեխան չի ուզում>>: Այս նախադասության մեջ կան երկու հակադրող բառեր՝ երեխա և չուզել: Եթե նա երեխա է, ինչպես կարող է հասկանալ իրեն պետք է թե ոչ : Իհարկե պետք է հաշվի առնել նրա կարծիքը նրա ցանկությունները, բայց դա պետք է չլինի որոշիչ, եթե ծնողը գիտի, թե ինչ է պետք իր երեխային, ուղղակի պետք է ընտրել մեթեդներ, ճիշտ բացատրել և համոզել երեխային վստահ եմ, որ երեխան կանի այնպես ինչպես ուզում է ծնողը: Երեխան շատ հաճախ դպրոց գնալ չի ուզում, իսկ ինչու եք ուղարկում նրան դպրոց, որն է տարբերությունը: մարզադահլիճում մարմինն են կրթում, դպրոցում՝ անձը: Ես կարծում եմ, որ տարբերություն չկա: Պետք է ուղղակի հասկանալ, որ ընտրություն անելը կրթության և առողջության միջև դա թյուրիմացություն է: Պետք է համադրել քանի որ ինչպես ես, այնպես էլ ինձ նման շատ այլ մարդիք կարողանում են համատղել: ՈՒրեմն դուք էլ կարող էք համատեղել, և ձեր երեխաները նույնպես: Եվ վստահ եմ, որ ծնողները կարող են ընտրել և տալ իրենց երեխաներին ճիշտ ուղի, որովհետև նրանք օժտված են գերբնական ուժով և ծնող բառն արդեն ամեն ինչ ասում է: 

Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան