воскресенье, 5 марта 2017 г.

Ավանդական կարատեն երեխաների համար: Ինչպիսի երեք առավելություններ են նշում Ճապոնիայում` կարատե պարապող երեխաների համար:Chiiku:Tokuiku: Taiiku

   Կարատեն երեխաների համար ,ոչ միայն հաճույք է ,այն ունի մի շարք առավելություններ երիտասարդների համար: Այդ առավելություններից մի քանիսը ճապոներեն լեզվով հնչում է  Chiiku (մտավոր զարգացում),Tokuiku (բարոյական զարգացում)  և Taiiku (ֆիզիկական զարգացում):

   Սրանք այն 3 զարգացման աստիճաններն են ,որոնք առկա են Ճապոնիայի ավանդական կրթական համակարգում:  
   Chiku-ն (հոգեբանական զարգացում) բացատրվում է այսպես Կարատեն օգնում է կառուցել համակենտրոնացում, ուշադրության կենտրոնցում,պարզ մտածողություն և վճռականություն:
      Կարատեն ունի հզոր ներքին առավելություն: Դա օգնում է ցուցաբերել համբերատարություն,կարգապահություն, հաստատակամություն,ըմբռնում և պարզություն: Այն ուժեղացնում է վստահությունը,զարգացնում է ինքնատիրապետումը և բարձրացնում է ներքին հանգստությունը, քաղաքավարությունը և խաղաղությունը, որոնք օգնում են յուրաքանչյուրին, ցանկացած գործունեության ժամանակ,կյանքի որևէ փուլում: Սրանք համապատասղանում են Tokuiku-ին (բարոյական զարգացում):
   Իհարկե կարատեն լավ է մարմնի համար նույնպես(Taiiku): Ֆիզիկապես այն հիանալի համնկնում է սրտի համար, ամրացնում է ոսկրերը և մեծ մկանները, դարձնում է էլաստիկ ,մարմինը դառնում է  ավելի քիչ կպչուն հիվանդությունների և վնասվածքների  նկատմամբ:
  Այս բոլոր առումներով կարատեն խորապես  օգտակար է երիտասարդ մարդկանց ` խնդիրների ճիշտ լուծման համար,որոնց հետ նրանք բախվում են այսօրվա հասարակության մեջ : Սա բերում է նրանց հավասարակշռության, և հեռանկարային է այն տարիքում,երբ նրանց այն ավելի անհրաժեշտ է: Այն դնում է ամուր հիմք իրենց բնավորության ձևավորման մեջ


Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան