четверг, 16 марта 2017 г.

Ինչու է պետք երեխային կարատեի տալ փոքր տարիքից

Հատված 3-5 տարեկան երեխաների մարզումից:

Ինչու է պետք երեխաներին տալ կարատեի հենց այս տարիքից,որոնք են առավելությունները,որ կունենան այս երեխաները ի տարբերություն մյուս երեխաների, ովքեր սպորտով կամ առհասարակ ոչնչով չեն զբաղվում:
Այս տարիքը շար կարևորագույն փուլ է երեխայի համար, մանկապարտեզից-դպրոց,խաղից-դաս, ոչ պատասխանատու փուլից միանգամից անցում դեպի մեծ պատասխանատվության շրջան: Հավատացեք,որ դուք չեք կարող լիարժեք հաղթահարել այս փուլը առանց մարտարվեստի օգնության,քանի որ մեր ակումբը միտված է օգնելու ծնողին և որոշակիորեն գցել այն մեծ բեռը ,որը ընկած է ծնողի ուսերին:

Կենտրոնացում: Այս տարիքում երեխաները հիմնականում սիրում են խաղալ,իսկ նրանց խաղից միանգամից կտրելը շատ սխալ է,այն մեծ հոգեբանական տրավմա կլինի երեխայի համար: Երեխային պետք է սովորեցնել կենտրոնանալ որևէ գործի վրա,որը հետագայում ծնողին կօգնի հեշտությամբ երեխային խաղից բերել դեպի դաս:

Երկրորդ կարևորագույն գործոնը որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում դա կարգապահությունն է,որը այս տարիքի երեխաների մոտ կարելի է ասել ծայրահեղությունից ծայրահեղություն է, կամ շատ ակտիվ են կամ գերպասիվ են: Մենք փորձում ենք բալանսի բերել այս երկու գործոնները, մարզիչի բարձր մանկավարժական փորձը և հոգեբանական հմտությունների տիրապետելը օգնում է յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում,կենտրոնանալ յուրաքանչյուր երեխայի խնդրի վրա:
Հաջորդ կարևորագույն գործոնը դա երեխայի կեցվածքի ճիշտ ձևավորումն է: Եթե մտածում եք,որ 4-5 տարեկան երեխային պետք չէ մարզվել, ապա շրջագույնս սխալվում եք: Հենց այս տարիքից է սկսում երեխաների մոտ զարգանալ սխալ կեցվածքը,որը արտահայտվում է արդեն մի քանի տարի հետո, երբ սկսում ենք բժիշկ գտնել և մեծ գումարներ ծախսել բուժման համարը; Իսկ կեցվածքի արդեն արտահայտված շեղումները շատ դժվար և երկարատև հետողական աշխատանքի շնորհիվ միայն կարող ենք հասնել մասնակի կամ լիարժեք արդյունքի: Իսկ ինչու թողնել,որ ինչպես ժողովուրդն է ասում <<դանակը հասնի ոսկորին>> նոր մտածենք: Եկեք մեր գործած սխալները չբարդենք նաև մեր երեխաների վրա:
Եղեք ուշադիր Ձեր երեխաների նկատմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան