воскресенье, 26 марта 2017 г.

Զեյթունի կարատեիստների բարձր արդյունավետությունը ` Հրազդանում կայացած ավանդական կարատեի ակումբային առաջնությունում:

2017 թվ.ի  Մարտի 25-ին Ավանդական կարատեի Զեյթունի մասնաճյուղի սաները մասնակցեցին ք. Հրազդանում կայացած ակումբային առաջնությանը: Այս առաջնությունը Հրազդանում 3-րդ անգամն էր ինչ կազմակերպվում էր Հրազդան քաղաքի ֆեդերացիայի նախագահ` Գոռ Ավագյանի և փոխնախագահ ` Նորայր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ակումբային առաջնությանը մասնակցեցին տարբեր ակումբների 140 մարզիկներ,որոնք իրենց ուժերը փորձեցին կատա,կումիտե և կիհոն մրցաձևերում: Չնայած մասնաակիցների մեծ քանակին պետք է նշել,որ կազմակերպիչները պատվով դուրս եկան կազմակերպված մրցաշարում և  պետք է արձանագրենք,որ հրազդանում ունենք ավանդական կարատեի հզոր բանակ,որոնք մեծ ուժ են ներկայացնում Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի համար: 

   Զեյթունի մասնաճյուղը այս անգամ ներկայացել էր քիչ քանակությամբ ` թվով 11 մարզիկ,որոնցից 6-ը արժանացան հաղթողի կոչմանը,իսկ մյուսները դարձան մրցանակակիրներ: 
  Շնորհավորում ենք Զեյթունի մարզիկներին հաղթանակի համար և շնորհակալություն հայտնում մարզչական խմբին բարձր արդյունավետություն ցուցաբերելու կապակցությամբ:
 Եվ առհասարակ շնորհավորում ենք բոլոր մարզիկներին,մարզիչներին և ծնողներին մրցաշարին մասնակցելու և ֆեդերացիայի գործունեությանը ակտիվ մասնակցելու համար: 
   Մեր մարզիկների հաղթանակները նկարներով ` 
   Հայկ Հարությունյան 2-րդ տեղ,կատա
 Էսուարդ Գրիգորյան 1-ին տեղ, կատա





 Աշոտ Հակոբյան 3-րդ տեղ, կատա
Արսեն Մխիթարյան 1-ին տեղ, կատա
 Էրիկ Հովսեփյան 1-ին տեղ,կատա
Արման Կարախանյան 1-ին տեղ, կատա


 Արմեն Զազյան 1-ին տեղ,կատա

 Արամ Մարտիրոսյան 2-րդ տեղ,կումիտե և Հայկ Օհանյան 3-րդ տեղ,կումիտե
Լևոն Ասլանյան 3-րդ տեղ կատա





Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան