пятница, 29 сентября 2017 г.

Սկոլիոզի, կեցվածքի շեղման առաջին նշաններից են...




Ոմանք լսել կամ առնչվել են այս խնդրի հետ, սրա առաջացման պատճառները և բուժման եղանակները տարբեր են,հիմա դրա մասին չեմ գրի:
   Այս խնդրի լուծման համար կա մի շատ կարևոր,անհերքելի հանգամանք,թե որ տարիքում է այն հայտնաբերվում,ինչքան շուտ է հայտնաբերվում այն, այնքան ավելի հեշտ է լինում շտկել կեցվածքը,որքան ավելի ուշ,երբ արդեն տարիքը մեծ է և ունի ձևավորված մկանային համակարգ ,այդքան ավելի քիչ են շանսերը նրան օգնելու համար:
     Ուզում եմ,որ յուրաքանչյուր ծնող ուշադիր լինի իր երեխայի հանդեպ,հաճախակի զննի նրան մերկ վիճակում:
Սկոլիոզի, կեցվածքի շեղման առաջին նշաններից են.


1. Թիակների դիրքի փոփոխությում(մեկը մյուսից վերև կամ ներքև, կամ դուրս ցցված թիակ)
2. Ուսերի բարձրության անհամաչափություն
3. Կոնքոսկրերի բարձրության տարբերություն,որի ժամանակ մարդկանց կթվա, թե նրանց մի ոտքը կարճ է մյուսից:
Եթե Ձեր երեխայի մոտ կտեսնեք այս շեղումներից մեկը ,ապա որքան հնարավոր է շուտ պետք է դիմել մասնագետի:
Եղեք ուշադիր Ձեր երեխաների նկատմամբ:






Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան