пятница, 29 сентября 2017 г.

Ավանդական կարատեի մարզիկները պատրաստվում են Եվրոպայի գավաթի 5-րդ առաջնությանը:



Հոկտեմբերի 20-22 Լեհաստանի Լուբլին քաղաքում Ավանդական կարատեի մինչև 14 տ.-ի հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի  5-րդ առաջնությանը,որին համատեղ կանցկացվի նաև Ավանդական կարատեի  Եվրոպայի ակումբային բաց առաջնությունը:
   Այս առաջնությունը չի սահմանափակվում միայն Աշխարհի ավանդական կարատեի անդամ ֆեդերացիաների և իրենց ակումբների մասնակիցներով, այստեղ կարող են մասնակցել տարբեր  ֆեդերացիաների, տարբեր ակումբներ առանց քանակային սահմանափակման:
    Ճիշտ է, սա լրացուցիչ դժվարություն կարող է հանդիսանալ մեր մարզիկների համար,սակայն ինիչպես նշեցին ֆեդերացիայի նախագահ`  Սուրեն Մաթրոսյանը, և մինչև 14 տ.-ի հավաքականի մարզիչ` Նարեկ Իսկանդարյանը,այսպիսի բարդ և մեծ քանակությամբ մրցաշարերի շատ ենք մասնակցել և հաղթել,վստահ ենք ,որ այս մեկն էլ բացառություն չի լինի:
  Հավաքական թիմը համատեղ մարզվել է շուրջ 3 ամիս,որը բավական է վերջնական ուղղումների,բարձր տրամադրություն և մարտական ոգի ապահովելու համար:  Մարզիկները մարզվում են ջանասիրաբար, և նույնիսկ վնասվածքներին ուշադրություն չեն դարձնում,քանի որ պարտավոր են բարձրացնել եռագույնը Եվրոպայի մրցաշարում: 
   Այս կարևոր մրցաշարում իրենց մասնակցությունը կունենան ՝

         Բենիկ Մինասյան- 2017 թվ.-իՀայաստանի  չեմպիոն, կանաև գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սեսնեյ Ավետիս Սահակյան,ակումբը՝ ավանդական կարատեի Քանաքեռի մասնաճյուղ:
     
Դավիթ Իսրաելյան- 2016,2017 թթ.-ի Հայաստանի կրկնակի և եռակի չեմպիոն, կանաչ գոտի 6-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Գոռ Ավագյան, ակումբը ՝ ավանդական կարատեի Հրազդանի մասնաճյուղ :
      Էլեն Սարգսյան- 2017 թվ.-ի Հայաստանի չեմպիոն,նարնջագույն գոտի 7-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Արփի Սաֆարյան, ակումբը ՝ ավանդական կարատեի Աբովյանի մասնաճյուղ :
        Նարեկ Բադալյան - 2015,2017 թթ.-ի Հայաստանի  չեմպիոն,շագանակագույն գոտի 2-րդ կյու,մարզիչ՝ սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
      Հովհաննես Հովհաննիսյան-Հայաստանի քառակի չեմպիոն, շագանակագույն գոտի 2-րդ կյու,մարզիչ ՝ սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
      Արսեն Մխիթարյան -2017 թ.-ի Հայաստանի չեմպիոն, կապույտ գոտի 5-րդ կյու,մարզիչ՝ սենսեյ Նարեկ Իսկանդարյան, ակումբ ՝ Ավանդական կարատեի Զեյթունի մասնաճյուղ:
     Ռոբերտ Բուդաղյան- Հայաստանի  կրկնակի չեմպիոն,2015 թվ.-ի Եվրոպայի փոխչեմպիոն,շագանակագույն գոտի 3-րդ կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
     Օլինկա Ապրեսյան - Հայաստանի բրոնզե մեդալակիր ,կապույտ գոտի 5-րդ կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
     Մարատ Հարությունյան - 2016 թվ.-ի Հայաստանի չեմպիոն,2016 թվ.-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր,շագանակագույն գոտի 1-ին կյու,մարզիչ` սենսեյ Սուրեն Մաթևոսյան,ակումբը ՝ ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղ:
   Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի մարզիչն է՝ Նարեկ Իսկանդարյանը,որպես մրցավար կմեկնի միջազգային կարգի մրցավար՝  Գոռ Ավագյանը,  հավաքականը կգլխավորի ՝միջազգային կարգի մրցավար,սև գոտի 5-րդ դան ,սենսեյ Սուրեն Մաթևոսյանը: Հաջողություն մաղթենք մեր հավաքականին:

Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան