вторник, 28 февраля 2017 г.

Կարատեով Զբաղվող Երեխաների Հիմանական Առավելությունները: Ինչու պետք է Ձեր երեխաներին ուղղորդել դեպի այս մարտարվեստը:

Կարատեով Զբաղվող Երեխաների Հիմանական Առավելությունները: Ինչու պետք է Ձեր երեխաներին ուղղորդել դեպի այդ մարտարվեստը:

  Ժամանակակից արվեստենրի կամ սպորտաձևերի մեջ, սկսած երաժշտությունից և վերջացրած շախմատով,դժվար թե հասարակության մեջ մեծամասնություն կազմեն այն ընտանիքները ,որոնց համար երեխաներին մարտարվեստով մարզվելու ուղարկելը լինի լավագույն որոշումը:
   Դեռ մեր շրջապատում կան մարդիկ,ովքեր վստահ են,որ մարտարվեստով զբաղվելու ժամանակ ստանում են լուրջ վնասվածքներ: Սակայն դա թյուր կարծիք է, նամանավանդ, կարատե մարտարվեստով զբաղվող երեխաների դեպքում,երբ վնասվածք ստանալու հավանականությունը շատ քիչ է : Ընդհակառակը այս մարտարվեստը կարող է շատ ավելի օգտակար լինել Ձեր երեխաներին և դառնալ նրա համար առողջության պահպանման լավագույն տարբերակ:
 Այժմ կթվարկենք այն առավելությունները ,որոնք ունեն կարատե մարտարվեստով զբաղվող երեխաները ` 

     
 1.     Կարգապահության բարձր մակարդակ:
Ցանկացած երեխա,ով զբաղվում է մարտարվեստով,մշտապես հիշեցվում է կարգապահության մասին,որը սկսվում է առաջին օրվանից,դահլիճ մտնելու պահից: Երբ դահլիճում բարձր մակարդակի է կարգապահությունը,նոր մուտք գործած մարզիկը սովորում է այն ,ինչ  տեսնում է մյուս մարզիկների կողմից և անում է այն ինչ անում են ընկերները:

2.     Հաղորդակցման բարելավման հմտությունների ձեռքբերում:
Երեխաները,որոնք տարբեր սոցիալական հարթակներից են,կարողանում են շփվել միմյանց հետ, քանի որ, գտնվում են նույն սենյակում(մարզադահլիճում)   և ունեն միևնույն հետաքրքրությունները: Շատ հաճախ ծնողները  ասում են ,որ երեխան շփվող չէ, իսկ մարտարվեստով զբաղվելը և խմբակային մարզումները,հավատացած եղեք, մեծ արդյունավետություն ունեն  այս խնդրի լուծման համար:

3.     Ֆիզիկական ակտիվության խթանում:
Ներկայիս ժամանակաշրջանում գլխացավանք է դարձել հեռախոսները,պլանշետները խաղային նորագույն տեխնոլոգիաները,որոնք հանգեցնում են մի շարք հիվանդությունների առաջացմանը, սկսած հոգեկան շեղումներից,մինչև երեխաների թերշարժունակությանը(հիպոդինամիա ),որը իջեցնում է երեխաների դիմադրողականությունը և ունենում մեծ բացասական ազդեցություն երեխաների ողջ կյանքի ընթացքում: Իսկ մարտարվեստով զբաղվելը, ստիպում է նրանց մի քանի ժամով կտրվել այս բացասական երևույթներից , այցելելով մարզադահլիճ:

4.     Սովերելը,որպես նպատակին հասնելու միջոց:
   Մարտարվեստների շատ տեսակներ, ինչպիսին են ձյուդոն,կարատեն կամ թեքվանդոն, ունի գնահատման համակարգ ըստ գոտիների գույների,որի հիմքում ընկած է և արտացոլում է  երեխաների գիտելիքների մակարդակը տվյալ մարտարվեստում:  Այսինքն,երեխաները ձգտում են սովորել նոր հմտություններ ` տեխնիկա,կատա, որպեսզի  հասնեն իրենց նպատակին, այս դեպքում փոխել գոտիի գույնը: Իսկ այս ձևի ուսուցումը երեխաներին օգնում է իրենց ողջ կյանքի ընթցքում:

5.     Ինքնագնահատականի բարձրացում:
   Վստահությունը գալիս է երեխաների վաստակած հաջողություններով:  Երբ նրա մոտ ստացվում է մի վարժությունը, որը չէր կարողանում կատարել անցյալում,ապա այդ ավելի վստահ է դարձնում նրան և օգնում հետագայում ավելի նպատակասլաց լինելուն: Որպես կանոն,երեխաները հիմնականում ունենում են ցածր ինքնագնահատական,իսկ մարտարվեստով զբաղվելով նրանց մոտ այն աճում է ժամանակի ընթացքում:

6.     Սովորեցնում է հարգել:
Սովորելով յուրաքանչյուր մարտարվեստ, երեխաներից պահանջվում է հարգանք մարզիչի նկատմամբ:  Իսկ առհասարակ կարատե մարտարվեստում այն բարձր մակարդակի վրա է և այստեղ պետք է հիշել կարատեի հիմնադրի այն կարևորագույն կանոններից մեկը ,որտեղ ասվում է   <<Կարատեն սկսվում է հարգանքից և վերջանում հարգանքով>>:

7.     Օգնում է խուսափել կոնֆլիկտներից:
Ներկայումս, ինչ քարոզում են հեռուստատեսությամբ և ընդունված է մեր շրջապատում, թե  մարտարվեստով զբաղվող երեշաները դառնում են  ավելի ագրեսիվ, դա միանշանակ աբսուրդ է : Ընդհակառակը կան մարտարվեստների շատ ձևեր,որոնք  սովորեցնում են երեխաներին լինել խաղաղ,լուծել խնդիրները առանց ուժի կիրառման:

8.     Լսելու ունակության դրսևորում:
Հաջողությունների հասնելու, հաղթելու , նոր հմտություններ ձեռք բերելու,գոտիի գույնը փոխելու համար, երեխաներին պետք է սովորել լսել մարզիչին: Այս հանգամանքը օգնում է երեխաներին կենտրոնանալ որևէ գործողության վրա ,որը մեծ խնդիր է հատկապես փոքրերի համար ,որոնք չեն կարողանում կենտրոնանալ դասերը կատարելու,գրելու և նույնիսկ ուտելու վրա:

9.     Լավագույնս դրսևորվել այլ ոլորտներում:
Մարտարվեստով(կարատե,ձյուդո) զբաղվողների առավելությունները չի ավարտվում դահլիճում: Այն վստահությունը,որը նա ձեռք է բերում մարզումների ընթացքում, բարձր ֆիզիկական կարողությունները, և միշտ հաղթելու մեծ  ձգտումը  կօգնի ձեր երեխաներին իրենց ողջ կյանքի ընթացքում: 
                                             
                                                                                                 Ն.Իսկանդարյան

Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան