понедельник, 20 февраля 2017 г.

Ավանդական կարատեի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պարգևատրում

Ինչպես նշեց Ավանդական Կարատեի Աշխարհի չեմպիոն,Զեյթունի մասնաճյուղի ղեկավար`սենսեյ Նարեկ Իսկանդարյանը Զեյթունի մասնաճյուղի Աշխարհի   և   Եվրոպայի չեմպիոնների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը առաջին անգամ էր կազմակերպվում մեր ակումբի շրջանակներում: Մտահաղացումը իմն էր,
որն իրագործելու համար ինձ աջակցեցին մեր ակումբի մարզիկների ծնողները,որի   համար խորին շնորհակալությունս եմ հայտնում   իրենց:

 Միջոցառման  նպատակն էր ոգևորել չեմպիոններին և համապատասխան 
ուշադրության արժանացնել նրանց,ինչու չէ նաև շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրի դրոշը այլ երկրներում ծածանելու համար
  Պատրաստել էինք ֆիլմ ,որտեղ ներկայացրեցինք յուրաքանչյուր մարզիկի անցած 
ճանապարhը մինչ չեմպիոն դառնալը, թե ինչպես են նրանք մարզվում, ինչպես 
հաղթեցին մրցաշարում, մարզիկների և ծնողների կարծիքը կարատե մարտարվեստի և նրա ունեցած  դերակատարման մասին :
  Պարգևատրվեցին `
2015 թվ.ի Եվրոպայի չեմպիոն(մինչև 8 տ.) անհատական կատա մրցաձևում  Հայկ 
Աստվածատրյանը,
2015 թվ.ի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր (12- 13տ.),  անհատական  կատա  և   թիմային կատա մրցաձևում Արմեն Զազյանը,
2016 թվ.-ի Աշխարի առաջնության կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր(12-13տ.)   անհատական կատա, էմ-բու, թիմային կատա մրցաևում) Էրիկ Հովսեփյանը,
2016 թվ.-ի Աշխարհի բրոնզե մեդալակիր (16-17 տ.,) ֆուկու-գո մրցաձևում `   Միքայել   Մաթոսյան:
Վերջին 2-3 տարվա ընթացքում կարծես նոր-նոր սկսում ենք քաղել   մեր  մարզումների   արդյունքները և յուրաքանչյուր մրցումից ձեռնունայն չենք վերադառնում: Եթե կոնկրետ խոսենք մեր ակումբի մասին ապա 2015-2016 թթ.-ի Եվրոպայի և Աշխարհի   մրցաշարերումում մասնակցել են 5 մարզիկ ` ունեցել ենք 1 ոսկե,2- արծաթե և 4 բրոնզե մեդալ: Դա հիանալի արդյունք է մեր ակումբի համար,սակայն դա մեզ չի բավարարում,
մենք միշտ շարժվելու ենք առաջ և հասնելու ենք ավելի բարձր արդյունքների, ինձ համար,որպես մարզիչ չի բավարարում այս արդյունքը ,ինչպես կարատեում չկա ավարտ,
այդպես էլ մեր հաջողությունները չի ավարտվելու այսքանով: Այս արդյունքը վստահ եմ ,որ հետագայում ավելի կաճի, նոր սերունդը տեսնում է չեմպիոններին և ավելի է 
ոգևորվում նրանցից, ունենք շատ հիանալի մարզիկներ,որոնց արդեն նախապատրաստում ենք այս տարի կայանալիք Եվրոպայի առաջնությանը,որը տեղի կունենա 
Հոկտեմբերին Լեհաստանի Լոձ քաղաքում :Այս ակումբում արդեն ձևավորվում է
 հաղթողի հոգեբանությունը,որը ազդում է մնացաց բոլոր մարզիկների վրա և կա մեծ 
մրցակցություն բոլոր մարզիկների մեջ: Եվ ի վերջո պետք է իմանալ ,որ ավանդական
 կարատեի փիլիսոփայությունը ,ոչ թե մրցաշարերում հաղթելն է այլ մարդու 
ինքնակատարելագործումը:





Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան