четверг, 17 марта 2022 г.

Արդյո՞ք չափազանց ուշ է կարատե սովորելու համար 


Արդյո՞ք չափազանց ուշ է կարատե սովորելու համար- ՈՉ։  
Երբեք ուշ չէ կարատե սովորելու համար։ Յուրաքանչյուրը, ով Ձեզ կփորձի հակառակն ապացուցել, արժանի է մի լավ հարվածի 😆

Այսպիսով, անկախ Ձեր տարիքից, կարող եք կարատե սովորել։ Եթե Դուք չեք ցանկանում դառնալ Եվրոպայի չեմպիոն, ապա ուրիշ ոչինչ Ձեզ չի կարող խանգարել կարատե սովորելուն։

Պարզապես հիշեք, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՐԱՏԵ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԴԱ ՁԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՏԱՐԻՔՆ Է։ 

Կարատեի առավելությունները մեծահասակների համար։
Մտավոր և ֆիզիկական պատրաստվածությունը, իհարկե, կարևոր է ցանկացած տարիքում, սակայն հասուն մարդկանց համար այն շատ ավելի մեծ նշանակություն ունի։ Վաղուց արդեն գիտականորեն ապացուցվել է, որ ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են ծերանալու պրոցեսը։ 
Նոր հոբիի ուսումնասիրումն, ինչպիսին կարատեն է, ինչը մարզում է Ձեր մտավոր, ֆիզիկական և էմոցիոնալ աշխարհները, կփոխի ձեր մարմինն ու միտքը։

Արդյո՞ք դժվար է կարատե սովորել։
Կարատեի սովորելու ընթացքը սկսում է հիմնարար սկզբունքների ուսումնասիրումից, ոտքերով և ձեռքերով հարվածների և պաշտպանություն սովորելուց։ Մարզումները ներառում են ձգումներ, որոնք նպաստում են մարմնի առանձգականությանը և ճկունությանը։

Մի՛ սահմանափակեք Ձեզ միայն նրա համար, որ կարծում եք, թե Դուք մեծ եք։ Տարիքը լոկ թիվ է և ևս մի հնարավորություն սկսելու իրագործել նոր նախասիրությունները։ 
ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ ՍԿՍԵԼ ԿԱՐԱՏԵ ՍՈՎՈՐԵԼ։

Комментариев нет:

Отправить комментарий

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը

Հայաստանի Ավանդական կարատեի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը
Ավանդական կարատեյի Հայաստանի տասնակի չեմպիոն,եվրոպայի արծաթե մեդալակիր, եվրոպայի գավաթակիր, 2016թ.-ի Աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան,բժիշկ-կինեզիստ, սենսեյ Նարեկ Իսկանդարյան